Տեսանյութեր Հասարակություն 

Նիստի ժամանակ պատգամավորն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն /Տեսանյութ/

Իտալիայի խորհրդարանում երկրաշարժից տուժած տարածքները վերականգնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Ֆլավիո Դի Մուրոն ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Լիգա» կուսակցության պատգամավորն ամուսնության առաջարկ է արել իր վաղեմի ընկերուհի Էլիզային, ով այդ պահին նստած է եղել դահլիճում: Նախքան առաջարկ անելը, Դի Մուրոն հայտարարել է, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի մեջ թաքնված է մարդկային անհատականություն, ինչը շատ հաճախ ստվերվում է իշխանությունում պարտականությունների պատճառով։

«Ցավում եմ, որ ընդհատում եմ խորհրդարանի աշխատանքը, բայց ինձ համար սա առանձնահատուկ օր է: Էլիզա, կամուսնանա՞ս ինձ հետ»,-ասել է նա:

Նույն շարքից