Երեկ հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, ում 48 ժամ ժամանակ էր տրվել Հայաստան վերադառնալու համար: Ինչպես և ակնկալվում էր, Կոստանյանը չվերադարձավ:
Նա հայտարարել էր, որ դասախոսում է Մոսկվայում և կգա ուսումնական պրոցեսի ավարտից հետո։ Կոստանյանին չի զարմացնում ՀՔԾ-ի որոշումը․ «Բայց մի էական տարբերություն կա՝ իրենք մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, բայց ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական»։
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել Կոստանյանի խոսքերը՝ միայն հայտարարելով, որ իրենք անօրինական բաներ չեն անում: