Գլխավոր Հասարակություն 

Աշոտ Կարապետյանի մահը պատահականությո՞ւն է, թե՝ կապ ունի Մարտի 1-ի գործի հետ. Պարզաբանում է Գլխավոր դատախազը

analitik.am

Ռուսաստանում երեկ մահացած Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հաշվի առնելով Աշոտ Կարապետյանի ներգրավվածությունը և Մարտի 1-ի քրեական գործով կարգավիճակը՝ արդյո՞ք ինքը վերջինիս մահը կարող է կապել այդ գործի հետ, հարցրեց լրագրողը, ով հիշեցրեց նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին:

«Երբ ցանկացած իրադարձության վերաբերյալ ցանկացած ողջամիտ անձ, առավել ևս՝ հանրային որոշակի մեծամասնություն, կասկածներ է հայտնում, դրանք քրեական գործում, քրեադատավարական լեզվով ասված, կոչվում են վարկածներ: Այդպիսի վարկածներ մշտապես առաջադրվում են և այդ վարկածների ուղղությամբ պարտադիր ստուգումներ են իրականացվում: Բայց մատնանշված անձանց մասով գեթ մեկ փաստական տվյալ չունենք, որի վերաբերյալ ես կարող էի կիսվել»:

Դիտարկմանը, որ վերջիններս Մարտի 1-ի գործով կարևոր վկաներ էին, Գլխավոր դատախազն ասաց. «Շատ լավ, վարկածը կա, դրա ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցներով դեռևս փաստական տվյալ չկա»:

Հարցին՝ անձամբ ինքը հակված է այդ վարկածին, դատախազն ասաց, որ ինքը հակված է վարկածները ստուգելուն. «Դատախազի հակվածությունը վարկածները պատշաճ ստուգելն է: Եթե ես որևէ վարկածի հակված լինեմ, ես կողմնակալ կլինեմ»:

Դավթյանի խոսքերով, Կարապետյանի մահը կարող է կապ ունենալ տեխնիկական խնդրի հետ, պատահականություն, կամ այն վարկածը, որի մասի խոսվում է։

Նույն շարքից