Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաիայի վարչապետ Յացենյուկի խոսքերը ԽՍՀՄ կողմից Գերմանիա ու Ուկրաինա ներխուժելու մասին:
Մասնավորապես Հարֆը նշել է, որ տեղյակ չէ Յացենյուկի արած արտահայտություններից, ուստի չի կարող դրանք մեկնաբանել:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ ծրագրավորում է նշել երկրորդ համաշխարհային պատերազմի 70- ամյակը, սակայն դեռեւս վաղ է դրա մասին խոսել:
Վերջում նա ավելացրել է, որ ամերիկացիները հիշում են ԽՍՀՄ-ի կատարած դերը ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում:
Հիշեցնենք, որ Յացենյուկը վերջերս Գերմանիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Խորհրդային Միությունը ագրեսիա էր իրականացրել Գերմանիայի ու Ուկրանիայի դեմ:
Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Յացենյուկը նկատի է ունեցել հետպատերազմյան շրջանում Գերմանիայի բաժանումը: