Հասարակություն Բարի օր 

Արցախում պղծվել է «Արցախի հերոսներ» հուշատախտակը /լուսանկար/

Վիտալի Բալասանյանի գրասենյակից տեղեկացնում են, որ պղծվել է «Արցախի հերոսներ» հուշատախտակը:

«Խորը զայրույթով տեղեկացանք Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցում «Արցախի հերոսներ» հուշատախտակի պղծման մասին: Երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բարձրաձայնում էր ազգային ավանդույթների, բարոյական և հոգևոր արժեքների պահպանման մասին, խորը գիտակցում էր այդ արժեքների կարևորությունը, որոնց կորուստը կործանարար և անդառնալի հետևանքներ կունենա մեր սերունդների համար:

Այս արարքը կրկնակի նողկալի և վտանգավոր է, երբ այն կատարում է ուսուցիչը,որի առաքելությունն ապագա հայ մարդու դաստիարակությունն է: Նման արարքը վիրավորանք է ոչ միայն տվյալ անձանց, այլև բոլոր նրանց, ովքեր պայքարել են Արցախի ազատագրման համար: Կատարված սրբապղծությունը պետք է դառնա համաժողովրդական պարսավանքի առարկա:

Պահանջում ենք ԿԳՍ նախարարությունից և իրավապահ մարմիններից ուսումնասիրել կրթական օջախներում վանդալիզմ ծնող պատճառները, իսկ վանդալիզմ իրականացրած անձին ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից