Հասարակություն 

Գագրայում հրաձգություն է տեղի ունեցել․ Տուժել է մեկ մարդ

Աբխազիայի Գագրա քաղաքում երեկ՝ նոյեմբերի 28-ին, հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում վիրավորվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աբխազիայի ՆԳՆ-ին:

«Կրակոցներ են եղել: Կա մեկ վիրավոր: Նրան տեղափոխել են Սոչի: Դեռևս դժվար է ինչ-որ բան ասել իրավիճակի մասին: Պարզաբանում ենք»,-ասել է աղբյուրը:

Հայտնի է, որ տուժածը տեղափոխվել է Գագրայի հիվանդանոց՝ կրծքավանդակի և ազդրի հրազենային վնասվածքով: Այնուհետև բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Ռուսաստան:

«Տեղում առգրավվել է չորս փամփուշտ և ուղարկվել բալիստիկ փորձաքննության: Հրաձիգ Բարցից Դ. Շ.-ն հետախուզվում է»,-նշված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նույն շարքից