Միջազգային Քաղաքականություն 

Լավրով. Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերն Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու համար

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը Ուկրաինայում անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ:

Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Ուկրաինայում հաղթի պատերազմի կուսակցությունը, ուստի դրսից հովանավորվող Կիեւի իշխանություններին անհրաժեշտ է կասեցնել:

 

Հիշեցնենք, որ հունվարի 18-ից ուկրաինական ուժայինները մասսայական հրետակոծության են ենթարկում Դոնեցկն ու հարակից շրջանները, իրականացնում հատուկ ռազմական գործողություններ՝ խախտելով մինսկյան համաձայնագրով հաստատված հրադադարի պայմաններն, ուստի Կիեւի գործողությունները վկայում են հակամարտությունն ուժային  մեթոդներով լուծելու նպատակի մասին:

Նույն շարքից