Եվրոպայի լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Սևիլիա»-«Կարաբախ» հանդիպման ժամանակ իսպանական ակումբի մարզադաշտում հայտնված Հայաստանի դրոշը հիստերիայի է հասցրել ադրբեջանցի երկրպագուներին, ովքեր պահանջել են այն հեռացնել մարզադաշտից:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով, ինչն ադրբեջանական ակումբին զրկեց հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորություններից: