Հասարակություն 

Հունվարից Սերժ Թանկյանը կլինի ավելի «խիստ» մանրադիտակի տակ

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Ուրախ ենք, որ ընդունել եք ժողովրդի վարչապետի «challenge»-ը և խոստացել եք ամեն ամիս 10.000 դրամ նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին:

Քանի որ Դուք խոստում տալու և չկատարելու խնդիր ունեք և մինչ այս պահը չեք կատարել ժողովրդի վարչապետին տրված մեկ այլ խոստում (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում), մի խումբ հայաստանցիներով որոշել ենք հունվարից ամսից սկսած ստուգել Ձեր այս մի խոստման կատարման ընթացքը:

Նաև տեղեկացնում ենք Ձեզ, որ չկատարման դեպքում մենք ամեն ամիս 100-ական դրամներով կհավաքենք այդ գումարն ու Ձեր փոխարեն այն կփոխանցեք հիմնադրամին: Մենք հո՞ չենք թողնի, որ Ձեր տրամաչափի հեղափոխականն օրը մի բան խոստանա նորին գերազանցություն ժողովրդի վարչապետին և չանի՝ մանրադրամի վերածելով հեղափոխության իդեալնեն ու ծրագրերը»:

Նույն շարքից