Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին հրաժարական է տվել:
Այդ մասին հայտնել է Ալ-Արաբիա հեռուստաընկերությունը: Միաժամանակ արեւմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Եմենի խորհրդարանը հրաժարվել է ընդունել նախագահի հրաժարականը:
Հիշեցնենք, որ ներկա կառավարությունը կազմվել էր ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ իշխանությունների ու Եմենի ապստամբների միջեւ հակամարտությունը կանխելու նպատակով:
Սակայն աայս շաբաթվա ընթացքում եմենի շիա ապստամբները մի շարք ընդհարումներ հրահրելուց հետո շրջապատել էին նախագահական նստավայր: Բախումների ընթացքում Սանայում սպանվել էր առնվազն 35 մարդ: