Հասարակություն 

Կառավարության մոտ ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացու անունը հայտնի է

Նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Նույն շարքից