Հասարակություն 

Սիցիլիայում մեկնարկել է 1 եվրոյով բնակարան գնելու ծրագիրը

Սիցիլիայում գործարկել են անշարժ գույքի վաճառքի ծրագիր, որի համաձայն հնարավոր կլինի քաղաքապետարանում բնակարան գնել 1 եվրոյով։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

Հաճախորդներին առաջարկվող բնակարաններից մի քանիսը գտնվում են ոչ բարվոք վիճակում, մյուսները պահանջում են նվազագույն ներդրումներ՝ վերանորոգման համար, նշում է հրատարակությունը: Ծրագրի նպատակն է նոր բնակիչներ ներգրավել աստիճանաբար մահացող քաղաքում: Ներկայումս Բիվոնայի բնակչությունը չի գերազանցում 3,8 հազար մարդ, մինչդեռ 40 տարի առաջ այստեղ երկու անգամ ավելի շատ մարդ է ապրել:

Նրանցից, ովքեր կորոշեն ձեռք բերել բնակարան, կպահանջվի ավանդ՝ 2,75 հազար եվրոյի չափով: Այս գումարները հետագայում պետք է ներդրվեն ստացած բնակարանի վերանորոգման կամ վերականգնման համար:

Աշխատանքի համար տրվում է 4 տարի:

Ըստ The Sun-ի, անշարժ գույքը պարտադիր չի լինի օգտագործել ապրելու համար. Հնարավոր կլինի օգտագործել այն ռեստորան կամ խանութ բացելու համար։

Նույն շարքից