Այս պահին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի մետրոպոլիտենում է։
Մոտ մեկ ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խատասխանատու Տաթև Խաչատրյանը:
«Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի ուղեկցությամբ պրն. Մարությանը շրջայց է կատարում մետրոպոլիտենի կայարաններում՝ ծանոթանալով առկա խնդիրներին։
Մանրամասն քիչ անց»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Մարությանը երեկ ու այսօր արձակուրդի մեջ է, իսկ այսօրվա այցի մասին լրագրողներին չի հայտնվել, ինչը տարօրինակ է, քանի որ լրատվամիջոցները շատ հարցեր ունեն Մարությանին: