ՌԴ նախագահհ Վլադիմիր Պուտինն աշխատելու է նաև դեկտեմբերի 31-ին: Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը:
Պեսկովը Պուտինի աշխատանքը համեմատել է վառարանի հետ, որը երբեք չի անջատվում, այն անընդհատ շարունակվող ցիկլ է:
Պուտինի խոսնակը հավելել է, որ նախագահն ուղղակի չի ունենում հանգստյան օրեր, նույնիսկ եթե օրվա մի մասը նվիրում է հանգստին, ապա միևնույնն է օրվա մեծ մասն անց է կացնում աշխատելով:
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ Պուտինը երբեք չի հանգստանում, քանի որ նույնիսկ հանգստյան օրերին նա անընդհատ զեկուցագրեր է ստանում: