Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ Իրինա Խակամադան հայտարարել է ,որ այժմ ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում ոչ ոքի չի հետաքրքրում:
«Համաշխարհային քաղաքականությունն այժմ խիստ զբաղված է ուկրաինական խնդրով։ Աշխարհի քաղաքական գործիչների հետաքրքրությունն այս տարածաշրջանում ուղղված է այն բանին, որ նոր պատերազմ չբռնկվի, այսինքն՝ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Եվ ներկայիս ստատուս քվոյի ցանկացած խախտում վատ կանդրադառնա թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա», - նշել է նա։
Ի պատասխան հարցին, թե, ըստ իր կարծիքի, եթե Ադրբեջանը ռազմական գործողություն սկսի, նրան կարո՞ղ է Ուկրաինայի ճակատագիրը սպասվել, հետեւել է պատասխան. «Ցավոք՝ այո»։