Հասարակություն Տեսանյութեր 

Գրասենյակի աշխատակցուհին ծեծել է գողին և խլել նրա ձեռքից դանակը /Տեսանյութ/

analitik.am

Վոլգոգրադի շրջանի Վոլժսկի քաղաքում ֆինանսական կազմակերպության մենեջերը կարողացել է դիմադրել ավազակային հարձակմանը և նույնիսկ զինաթափել գողին: Այս մասին հայտնում է Լայֆը։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է դանակով զինված տղամարդը շտապում հարձակվել կնոջ վրա, սակայն աշխատակցուհին սկսում է գոռալ, օգնություն կանչել և նույնիսկ կարողանում է խլել նրանից դանակը, ինչից հետո հանցագործը դիմում է փախուստի։

Դեպքի վայր են ժամանել անվտանգության հատուկ ծառայողները, ովքեր զանգահարել են շտապօգնության ծառայություն և ոստիկանություն: Իրավապահները գտել են տղամարդուն ֆինանսական կազմակերպության գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։

Հարուցվել է քրեական գործ։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Նույն շարքից