Հասարակություն 

Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ որդին հիմա Լուսակերտում է

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Անդրանիկ Քոչարյանի որդին Արցախից տեղափոխվել է Լուսակերտ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Քոչարյանը հայտարարել է, որ որդին Լուսակերտում ուսումնական պրոցեսն ավարտելուց 20 օր հետո կտեղափոխվի Արցախ. «Նա Լուսակերտի հրետանային գնդում ուսումնառություն է անցնում: Չկասկածեք, որ 20 օր հետո կտեղափոխվի Արցախ»:

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի նախագծին, որը վերաբերում է 10 միլիոն դրամով 1 ամիս ծառայելուն ու զինգրքույկ ստանալուն, Քոչարյանն ասաց, որ այդ նախագիծը երկար ճանապարհ ունի անցնելու, այդ թվում նաև լինելու է ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որտեղ բաց տեղեր չեն մնա:

Նույն շարքից