Նալչիկ աշխատանքային այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Պայծառ քաղաք» մանկապատանեկան ստեղծագործական ակադեմիա, որտեղ ավելի քան 6000 երեխա սովորում են տարբեր կրթական ծրագրեր: Այս մասին հայտնում է Լայֆը։
Որոշ աշակերտներ ներկայացրել են իրենց նախագծերը: Օրինակ՝ 10-րդ դասարանի աշակերտ Մալիկա Ռախաևան ցույց է տվել պետության ղեկավարին իր նախագիծը, որը կկանխի եղունգները կրծելու երեխաների վատ սովորությունը:

«Ես պատրաստել եմ քսուք և եղունգների լաք՝ երեխաներին այս սովորությունից ազատելու համար: Դրանք պատրաստված են հատուկ շատ դառը համ ունեցող բույսից: Դրա շնորհիվ կձևավորվի մատները բերանը չտանելու ռեֆլեքս, քանի որ տհաճ համը երկար կպահպանվի»,-բացատրել է աշակերտուհին:
«Համով չի լինի»,-ժպիտով նկատել է նախագահը և խրախուսել աղջկան իր գյուտի համար։