Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի փեսան՝ Վիսխան Մացուևն ընտրվել է Հանրապետության ՆԳՆ միգրացիայի բաժնի ղեկավար: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Նոր ղեկավարին ներկայացրել է Չեչնիայի ՆԳՆ ղեկավար Ռուսլան Ալխանովը: Նա վստահություն է հայտնել, որ այս նշանակման արդյունքում գերատեսչության աշխատանքը կբարելավվի:
Ըստ որոշ տեղեկությունների, 22-ամյա Մացուևը սովորել է Գրոզնիի Ախմատ Կադիրովի անվան ռազմական ուսումնարանում: Այլ աղբյուրներ հայտնում են, որ նա ավարտել է ՆԳՆ Կրասնոդարի համալսարանը:
Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության նոր ղեկավարը Ռամզան Կադիրովի ավագ դուստր Այիշատ Կադիրովի ամուսինն է։