Քաղաքական Միջազգային Բարի օր 

Գնա ուղեղդ ստուգիր. Էրդողանը վիրավորել է Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ կտրուկ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով հայտարարել էր ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին:

«Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի Մակրոն, սկսիր սեփական ուղեղը ստուգելով, քանի որ նման հայտարարություններ անում են նրանք, ում ուղեղը մահացել է»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ է:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է՝ նշելով, որ դաշինքում բացակայում է կոորդինացիան:

Նույն շարքից