Սվերդլովսկի շրջանի Կրասնոտուրսկ քաղաքի բնակիչները բողոքել են, որ թիվ 24 դպրոցի աշակերտները ստիպված են եղել դրսում, ցուրտ եղանակին 40 րոպե սպասել Պետդումայի պատգամավոր Անտոն Շիպուլինին: Տեսանյութը, որը նկարահանվել է տեղի բնակչի կողմից, հրապարակվել է Օդնոկլասնիկիում, փոխանցում է Լենտան:
Կադրերում երևում են դպրոցի բակում կանգնած դպրոցականները, ովքեր փորձում են տաքանալ: Լսվում է նաև բարձրաձայն դժգոհություններ․ «արդեն հոգնել են սպասելուց», «բոլորը սառել են», և «չգիտեն, թե երբ է նա գալու»:
Շիպուլինի օգնականն ասել է, որ նա ժամանել է դպրոց ըստ ժամանակացույցի, և մեղավորը ոչ թե պատգամավորն է, այլ դպրոցի ղեկավարները, ովքեր երեխաներին ժամանակից շուտ են բերել։ Պատգամավորի օգնականը նշել է նաև, որ Շիպուլինն ափսոսանք է հայտնել, որ երեխաները ստիպված են եղել ցուրտ եղանակին սպասել իրեն:
Թիվ 24 դպրոցի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ աշակերտների ծնողներն իրենք են մեղավոր, քանի որ երեխաները եղանակին ոչ հապատասխան հագուստով են եղել: