Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«-Ինչո՞վ բացատրել, որ Մարտի 1-ի գործով և ոչ միայն Մարտի 1-ի գործով առանցքային շատ դեմքեր այդպես անարգել կարողացել են երկրից դուրս գալ։ Եվ ինչո՞ւ հատկապես Ռուսաստան։ Դիցուք՝ Սուրիկ Խաչատրյանը, նախկին նախարար Արամ Հարությունյանը։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել միայն դուրս գալուց հետո, ինչպե՞ս հասկանալ։
-Ես բազմաթիվ առիթ եմ ունեցել նշելու, որ սա ՀՀ իրավապահ համակարգի փնթի աշխատանքի արդյունք էր, իրենք պարտավոր էին խոսելու փոխարեն 24 ժամ աշխատել։
-Սա փնթիությու՞ն էր, թե՝ դիտավորություն․․․
-Նաև, ադ փնթիության մեջ կարելի է ամեն ինչ բերել և միահյուսել դիտավորությունը, ոչինչ չեմ բացառում, որովհետև ակնհայտ է, որ առանցքային նշանակություն ունեցող մարդիկ փաստորեն խուսափում են քրեական հետապնդումից։ Բայց ես այլ բան կուզեի ասել, անցել է որոշակի ժամանակահատված և կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնին մենք այսօր չունենք նախկին քրեաօլիգարխիկ համակարգի մեկ առանցքային որևէ ներկայացուցիչ, որի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ»: