Լոնդոնում տղամարդու կողմից անցորդների վրա դանակով հարձակումը որակվել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Դեպքի մասին գործակալությանը պատմել է հակաահաբեկչական բաժանմունքի բարձրաստիճան սպան: Նրա խոսքով՝ ահաբեկիչը գնդակահարվել է ոստիկանների կողմից: Նրա մարմնի վրա պայթուցիկ սարք է ամրացված եղել:
Լոնդոնում պարեկային ոստիկանության ծառայության աշխատանքները խստացվել են: