Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է,որ նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 27-ին Բաքվում մասնակցել է Շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման 2014-2018 թթ. պետական ծրագրի առաջին տարվա ամփոփոիչ կոնֆերանիսին:
Ալիևը իր մեկնարկային ելույթի ընթացքում անդրադարձել է տարբեր թեմաների այդ թվում և Հայաստանին: Նա նշել է.
«Ուշադրություն դարձրեք աղքատ Հայաստանին: Հայաստան անգամ գաղութ չէ, այն արժանի չէ անգամ ծառա լինել: Ազգային արժանապատվությունը ոտնատակ է տրված քրեական խունտայի կողմից, և վերջին իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին դա: Տեսեք, թե ինչքան անօգնական վիճակում են գտնվում նրանք, որ չեն կարողանում անգամ արդար պահանջ ներկայացնել: Այդ երկիրն արդեն ապացուցել է, որ չի կարող գոյություն ունենալ որպես անկախ պետություն: Կարող է պահպանել իր գոյությունը որպես գաղութ: Կան բազում ժողովուրդներ, որոնք անկախություն չունեն: Եթե Հայաստանը չհրաժարվի իր կեղտոտ քաղաքականությունից, ապա հայերը կդառնան նրանցից մեկը»:
Առաջին հայացքից Ալիևի «առյուծ կտրած» ճառը, սկզբունքորեն բովադակազուրկ է, քանի որ խոսքի սկիզբն ու վերջը հակասում են իրար, իսկ լղոզված արտահայտությունները հնարավորություն են տալիս գլխավոր ասկյարին անհրաժեշտության դեպքում իր խոսքն այլ կերպ մեկնաբանելու:
Այսպես՝ Ալիևը սկզբում շեշտում է, թե «աղքատ Հայաստանը անգամ գաղութ չէ», սակայն վերջում ավելացնում, «երկիրը կկորցնի իր անկախությունը, եթե…»: Հստակ հակասություն, որը մեկնաբանելու առիթ չունի: Իսկ խոսքի մնացյալ մասը միայն մերկապարանոց պրոպագանդա է՝ սեփական ժողովրդի աչքերը փակելու և սեփական խնդիրները քողարկելու համար: