Թվիթերյան օգտատեր Ալեքսն իր էջում պատմել է մահացած պապի կազմած անվանացանկի մասին, որը գտել է իր մայրը: Նրա հրապարակած նկարում երևում է, որ պապը նշել է այն մարդկանց անունները, որոնք չեն ուղարկել իրեն Սուրբ ծննդյան բացիկներ:
Անվանացանկում նշված է 16 անուն: Ալեքսը մեկնաբանել է, որ իր պապը մահացել է 8 տարի առաջ, սակայն մայրը միայն հիմա է հայտնաբերել այդ ցանկը պապի գրադարակում: Ալեքսը խոստովանել է, որ գտածն իրենց շատ է ծիծաղեցրել:
Ալեքսի թվիթերյան հրապարակումը հավաքել է ավելի քան 10 հազար լայք: Հետևորդները նկատել են նաև, որ անունները նշված են այբբենական կարգով: