Քաղաքական 

Անկարան լկտի քաղաքականություն է վարում. Էդուարդ Շարմազանով

 Հունվարի 29-ին ասորի եւ հույն համայնքի հետ հանդիպմանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է , որ ենք տեսնում ենք, որ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվում և որ Անկարան լկտի քաղաքականություն է վարում՝ կեղծելով պատմությունը եւ ապրիլի 24-ին Ստամբուլում և Անկարայում տոնական միջոցառումներ նախաձեռնելով:

Նա ընդգծել է, որ դա պարզունակ քաղաքական քայլ է:

«Հայաստանի խորհրդարանում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության  նախագծի ներկայացմամբ եւ ընդունմամբ մեր պայքարը չի ավարտվի: Մենք պետք է երեք ժողովուրդներով կարողանանք միավորվել ամբողջ աշխարհում, որպեսզի ցույց տանք մեր արդար պահանջը», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա ասորի եւ հույն համայնքների ներկայացուցիչները իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ խորհրդարանի նախաձեռնության համար եւ նշել, որ կսպասեն Հայաստանի Ազգային ժողովում Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունմանը:

Նույն շարքից