ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տիկին Լարիսա, ով ով, բայց դուք սուս մնացեք ու հանգիստ նստեք տեղներդ, քանի նստելու տեղ ունեք․․․
Այսօր Սորոսի ՛՛Բաց հասարակության հիմնադրամներ՛՛ Հայաստանի գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը հայտարարել է, որ Սորոսի հիմնադրամը զբաղվել է Հայաստանի սահմանադրությունով ամրագրված ազատությունների, իրավունքների պաշտպանությամբ, ՀՀ պետական ինստիտուտների կայացմամբ, ուժեղացմամբ, ՀՀ հասարակության, քաղաքացիական հասարակության հզորացմամբ, կրթական, առողջապահական, դատաիրավական համակարգերի կայացմամբ ու ուժեղացմամբ, կրթության, առողջության իրավունքի սատարմամբ:
Հերթով անդրադառնամ այն ամենին, թե ինչ է արել այդ հիմնադրամը վերոնշյալ ոլորտներում․
Իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում Սորոսի հիմնադրամը պատկերացնում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ծանր հանցագործություններ կատարած մարդկանց հերոսացնելը։ Որպես կանոն, հորինվում է, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների ոտնահարում՝ Ասյա Խաչատրյան, Շուռնուխի դեպքերը, Վարդգես Գասպարի, Մհեր Ենոքյան և այլն, ապա ամբողջ ցանցը լծվում է այդ ՛՛ոտնահարված՛՛ իրավունքների պաշտպանության գործընթացին, ինչի արդյունքում կա հստակ նպատակ՝ վարկաբեկել իրավապահ համակարգը և պետական կառույցները։
ՀՀ պետական ինստիտուտների կայացում ասելով Լարիսա Մինասյանն ի նկատի ունի ա՞յն, որ իր հիմնադրամի տնօրենների խորհրդի ղեկավարի եղբայրը զբաղեցնի ՀՔԾ-ի ղեկավարի պաշտոնը, իր հոգեզավակները՝ նախարարների պաշտոններ, ԱԺ-ում ունենան գործակալներ, որոնք կանցկացնեն պետական ինստիտուտները քանդելուն միտված օրինագծեր։ Առհասարակ, Սորոսն իր գաղափարներում չի ընդունում պետական ինստիտուտների գոյության անհրաժեշտությունն, ուզում եմ հասկանալ, թե այդ ինչպե՞ս կարող է մի կառույց կայացնել համակարգ, որի գոյության անհրաժեշտությունը մերժում է իր հովանավորը։
Տիկին Մինասյանը քաղաքացիական հասարակություն ասելով ի նկատի ունի աբորտներ քարոզող, միասեռականություն գովաբանող, տրանսգենդերների մասին ֆիլմեր նկարահանող և ՛՛ֆուտուրիստական՛՛ անհասկանալի պերֆորմանսներ ցուցադրող, փառաբանող ու տարածող մարդկա՞նց, թե՞ այն մարդկանց, ովքեր օրնիբուն խոսում են ադրբեջանասիրությունից, երեք տարեկան երեխաների շրջանում սեռական դաստիարակության անհրաժեշտությունից, դպրոցներում հայրենասիրական, ռազմական կրթության վերացումից։ Ըստ տիկին Լարիսայի, քաղաքացիական հասարակությունն ա՞յն է, որ գումար տան, որպեսզի անեն այն, ինչ իրենց հանձնարարվե՞լ է, չունենան ազգային, բարոյական արժեքներ, հետևեն Սորոսի գաղափարին առ այն, որ էական չէ դու ճիշտ ես խոսում, թե սուտ, կարևորը շատ գումար աշխատես։
Առողջապահության ոլորտի զարգացումն էլ, ըստ Մինասյանի, պալիատիվ բուժօգնության զարգացո՞ւմն է, ինչի համար էլ հենց ամենաշատ գրանտներն է տրամադրվել Հայաստանում։ Այսինքն՝ ամենալուրջ խնդիրն առողջապահական համակարգում հոգեմետ դեղերի կիրառմամբ բուժօգնությունն է, որն, ի դեպ, զարգացնում են, որպեսզի հող ստեղծեն մարիխուանայի օրինականացման համար։
Սորոսի հիմնադրամի վտանգ ներկայացնելը ոչ թե կարծիք է, ոչ թե ինչ-որ մեկի ասելով է, այլ դա հիմնավորված փաստ է և մի շարք երկրներում էլ օրենսդրությամբ ամրագրված, ինչի պատճառով էլ արգելված է այդ հիմնադրամի գործունեությունն։ Այնպես որ, տիկին Լարիսա, ով ով, բայց դուք սուս մնացեք ու հանգիստ նստեք տեղներդ, քանի նստելու տեղ ունեք․․․
Այլևս չեք կարող ծպտյալների նման քանդել այն, ինչ կամենաք, այլևս թույլ չենք տա ձեր բնից թաքուն պետականաքանդ և ազգադավ ծրագրեր իրագործեք»: