Միջազգային Քաղաքական 

Պակիստանում ուսանողները բողոքի ցույցեր են կազմակերպել: Նրանց աջակցում է նաև Գիտության նախարարը

Պակիստանում տարբեր համալսարաններից և քոլեջներից հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով իշխանություններից վերականգնել ուսանողական խորհուրդների աշխատանքները և բարելավել կրթության որակը ուսումնական հաստատություններում: Ցուցարարները պահանջում են նաև թույլ տալ ուսումնական հաստատություններում զբաղվել քաղաքականությամբ:

«Ես լիովին աջակցում եմ ուսանողական խորհուրդների վերաբացմանը: Դրանց արգելափակումը հակադեմոկրատական է», - հայտարարել է Պակիստանի Գիտության և տեխնոլոգիայի նախարար Ֆավադ Չոուդրին:

Նույն շարքից