Հասարակություն 

«Լավերի» սենյակները ջեռուցվում են, մյուսները՝ վերարկուներով են աշխատում. խռովություն է հասունանում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՊՎԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ սկսել են զբաղվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների բողոքի դիմումով, քննարկում և ուսումնասիրում են այդ նամակը: Այս տեսչական մարմնի աշխատակիցներն էլ են մանրամասներ ներկայացրել իրենց աշխատանքային դժոխային պայմաններից: Ասել են, որ ՊՎԾ դիմելուց հետո ավելի են սրվել առանց այդ էլ լարված հարաբերությունները իրենց ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ:

Պատմել են, թե նա իրենց միջանցքներում տեսնելիս ոչ միայն չի բարևում, նաև գլուխն է շրջում: Կառույցում խռովություն է հասունանում: Աշխատակիցների մի մասը վերարկուներով է աշխատում ցուրտ աշխատասենյակներում, իսկ արտոնյալներն ու Վ. Ավետիսյանն ինքը սենյակները տաքացնում են օդորակիչներով:

Որակի ապահովման վարչությունից էլ թերթին տեղեկացրել են, որ տևական ժամանակ պահանջում են եռամսյակի վերաբերյալ համապատասխան նյութեր ներկայացնել, չեն տրամադրում, օրինակ` ծառայողական քննությունների մասին, ստացած գույքի վերաբերյալ տեղեկությունները, թե ինչպես է այն բաշխվել: Այնինչ այս վարչությունը պետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից