ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աֆղանստան գաղտնի ուղևորության ընթացքում զրկվել է հեռախոսից և թվիթերյան իր էջ մտնելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Բջջային հեռախոսները, ազդանշաններ արձակող և այլ սարքեր առգրավվել են նրանցից, ովքեր թռչել են թիվ մեկ ինքնաթիռում»,-գրում է թերթը։
Նախագահից նույնպես վերցրել են հեռախոսը, սակայն Թրամփի աշխատակիցները պարբերաբար գրառումներ են արել նրա թվիթերյան էջում․ «Դա արվել է, քանի որ Թրամփը «տարված է» թվիթերով և հաճախ է այնտեղ գրառումներ անում, և որպեսզի իր հետևորդները ոչինչ չկասկածեն աշխատակիցները ժամանակ առ ժամանակ գրառումներ են թողել»,-ասված է հրապարակման մեջ: