Հունվարի 30-ին կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են,որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։
Նախարարները քննարկել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Ինչպես նաև անդրադարձ կատարվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։