Տեսանյութեր Միջազգային Քաղաքական 

Փորձագետին վռնդել են տաղավարից հրեաների մասին կատակ անելու համար /Տեսանյութ/

«Россия 1» հեռուստաալիքի «Ո՞վ է դեմ» ծրագրի ժամանակ ուկրաինացի փորձագետ Կիրիլ Ժիվոտովսկիին վռնդել են տաղավարից հրեաների մասին կատակա անելու համար։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Ծրագրի ժամանակ Ուկրաինայի տրանսպորտի նախկին նախարարը և հրեական հասարակական շարժումների առաջնորդներից մեկը՝ Եվգենի Չերվոնենկոն խոսել են երկրում հակասեմիտիզմի բարձր մակարդակի մասին, որին ի պատասխան Ժիվոտովսկին անտեղի կատակ է արել։

Ծրագրի հաղորդավար Դմիտրի Կուլիկովն ասել է, որ այդ պահվածքն անընդունելի է: Փորձագետը սկսել է վիճել՝ ասելով, որ դա կատակ չէ, այլ արտացոլում է Ուկրաինայում քաղաքացիություն ունեցող անձանց կարգավիճակը: Ի պատասխան՝ հաղորդավարը կարմիր քարտ է ցույց տվել Ժիվոտովսկուն և հեռացրել ստուդիայից:

Նույն շարքից