Տեսանյութեր Հասարակություն 

Դպրոցում ինֆորմատիկայի ուսուցիչն ու աշակերտը ծեծկռտուք են սարքել /Տեսանյութ/

Բելգորոդի թիվ 15 դպրոցում, հենց դասի ժամանակ, ինֆորմատիկայի ուսուցիչ Օլեգ Պուրգինը և աշակերտը ծեծկռտուք են սարքել։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լայֆը։

«Ինֆորմատիկայի ուսուցիչը կհեռացվի աշխատանքից»,-այս մասին հայտարարել է դպրոցի տնօրեն Աննա Կոզլովցևան։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին, դպրոցում արդեն սկսվել է ծառայողական քննություն, աուդիտն իրականացնում են նաև իրավապահ մարմինները: Դպրոցում արդեն որոշում են կայացրել՝ ուսուցիչն աշխատանքից կհեռացվի:

«Ուսուցիչն անընդունելիորեն խախտել է մանկավարժական էթիկայի կանոնները: Ներկա պահին իրականացվում է ներքին աուդիտ: Ուսուցչին աշխատանքից կհեռացնեն»,-ասել է դպրոցի տնօրենը։

Նույն շարքից