Հասարակություն Բարի օր 

Բրիտանական ոստիկանությունը հրապարակել է Լոնդոնյան կամրջի վրա սպանդի հեղինակի անունը

Բրիտանական ոստիկանությունը հայտնում է, որ Լոնդոնյան կամրջի վրա սպանդի մեջ կասկածվողը նախկինում արդեն դատվել է ահաբեկչության հետ կապ ունեցող հանցագործություն կատարելու համար:

Սքոթլանդ-Յարդից հայտնում են, որ հարձակվողը 28-ամյա Ուսման Խանն է, ով ապրում էր Սթաֆֆորդշիրում:

Խանն ազատազրկման դատապարտվել է 2012 թվականին, իսկ բանտից դուրս է եկել 2018-ին:

Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ինչն է դրդել Խանին նման ոճրագործություն կատարել:

Ավելի վաղ հայտնվել էր, որ անհայտ անձը Լոնդոնյան կամրջի վրա դանակահարել է 5 քաղաքացու, որոնցից 2-ը տեղում մահացել են, մյուսները՝ հոսպիտալացվել: Հարձակվողը գնդակահարվել է:

Ոստիկանությունը չի բացառվում, որ կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ:

Նույն շարքից