Հասարակություն 

Լեոնարդո Դի Կապրիոյին մեղադրում են Ամազոնում հրդեհները ֆինանսավորելու մեջ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն Լեոնարդո Դի Կապրիոյին մեղադրում է ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորման մեջ, որը ենթադրաբար հրդեհներ է կազմակերպում Ամազոնի անտառներում:

«Դի Կապրիոն զիլ տղա է, չէ՞: Նա գումար է վճարում որպեսզի անտառներն այրեն»,-հայտարարել է նախագահն իր կողմնակիցների հետ հանդիպմանը:

Բրազիլիայի ղեկավարի խոսքերով, հրդեհ կազմակերպողները հետո լուսանկարներ են անում ու ուղարկում կազմակերպությանը, որն իր հերթին դրանք ուղարկում է Դի Կապրիոյին, ով է այլ կազմակերպությանը կես միլիոն է վճարում:

«Լեոնարդո Դի Կապրիո, դու մասնակցում ես Ամազոնի հրդեհմանը»,-հայտարարել է նախագահը:

Ոստիկանության տեղեկություններով, կա առնվազն երեք կազմակերպություն, որոնք կասկածվում են անտառը հրդեհելու միջոցով գումար ստանալու մեջ: Խոսքը վերավերում է Brigada Alter do Chão, Aquíferos Alter do Chão և Projeto Saúde e Alegria կազմակերպություններին:

Նույն շարքից