Ուրեմն մի ողջ գիշեր քաղաքապետն ու իր թիմը լեղապատառ եղած զբաղվել են աճպարարությամբ և հրապարակել որոշ փաստաթղթեր՝ հերթական անգամ կոծկելով կարևորները։ Հասարակությանը խառը փաստաթղթերով խաբել չի ստացվի։ Քիչ է մնում Արգիշտի թագավորի մահվան վկայականը հրապարակեք։
Եվ այսպես, Գագիկ Խաչատրյանին պատկանող Տերյան 5-ի փաստաթղթերը։ 2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար (1-ին և 2-րդ նկարներում տեսնում եք այդ ՇԻՆ․թույլտվությունը Տ․Մարգարյանի ստորագրությամբ)։
Ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվություն 5 ՀԱՐԿ ԱՎԵԼ շենքը կառուցելու համար!
Ու, արդեն սիրտս վկայում է՝ ուր-որ է վարչապետն է մտնելու ուղիղ եթեր՝ փորձելով հերթական անգամ փրկել քաղաքապետին, բայց sorry, էս անգամ չի ստացվի
Цирк продолжает гастролировать...
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյան