Քաղաքական 

Հայաստանի կողմից համապատասխան քայլ կձեռնարկվի. Թուրքագետ

 Փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ  ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրությունները պետք է իրենց ավարտին մոտենան նաեւ դե յուրե, այսինքն՝ հետ կանչվեն: 

Նա վստահություն հայտնեց, որ մինչեւ վերոնշյալ ժամկետը Հայաստանի կողմից համապատասխան քայլ կձեռնարկվի։ Անդրադառնալով այն հարցին, թե չկան արդյոք հակասություններ արձանագրությունների եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ օրերս հրապարակված Համահայկական հռչակագրի միջեւ, Մելքոնյանը նշեց, որ երկու փաստաթղթերը միմյանց չեն հակասում։

«Արձանագրություններում ասված էր Հայաստանի և Թուրքիայի միջև այսօրվա սահմանի մասին։ Եթե Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը, դա չի նշանակում, թե արձանագրություններից դուրս նա բացառում է տարածքային պահանջները։ Չեմ կարծում, թե հայ-թուրքական արձանագրությունների այդ կետը զրկում է մեզ պահանջատեր լինելու մեր հնարավորությունից»,- նշել է թուրքագետը։

Նույն շարքից