Հասարակություն 

Ավտոմեքենաներ են այրվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 07:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 08:00-ին:

Ամբողջությամբ այրվել է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, նոյեմբերի 30-ին, ժամը 03:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի Խոստիկյան փողոցի տներից մեկի բակում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան դիմաց կայանած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝  04:23-ին:

Այրվել է շարժիչի հատվածը և վարորդի խցիկը՝ մասամբ:

 

Նույն շարքից