Նալչիկում մանկապատանեկան արվեստի ակադեմիա կատարած այցի ընթացքում հաստատության երիտասարդ ուսանողները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին են ներկայացրել իրենց սեփական գյուտերն ու նախագծերը: Օրինակ՝ «Ռոբոքվանտում» ռոբոտաշինության դասարանում նախագահին ցույց են տվել աղբը հավաքելու համար ստեղծված նոր ռոբոտին: Այս մասին հայտնում է Լայֆը։

«Անօդաչու կլինի՞»,-հարցրել է Պուտինը, իսկ երիտասարդ գյուտարարը դրական պատասխան է տվել և ասել, որ նախատիպի վրա արդեն տեղադրված են տեսախցիկներ, որոնք ռոբոտի օպերատորին թույլ կտան ճանաչել ճանապարհային օբյեկտները, լուսացույցների գույները և կօգնեն ինքուրույն տեղաշարժվել քաղաքում:

Բացի դրանից, «Էներջիքվանտումի» երեխաները նախագահին ցույց են տվել փոքր շարժական հիդրոէլեկտրակայանի մոդելը: Ակադեմիայի ուսանողների խոսքերով՝ այն նախատեսված է հեռավոր լեռնային շրջանների համար:
Նախագահին հետաքրքրել է նաև տիեզերանավի նախագիծը, որը, ուսանողների գաղափարի համաձայն, կարող է թռչել դեպի Վեներա՝ այնտեղ մարդկանց համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: