168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին, թե ինքը քրիստոնյա է, բայց հավատացյալ չէ, ու, որ իր համար շատ ցավալի է, որ իր 7 տարեկան թոռնիկն աղոթում է, և դա համարում է հոգևորսություն, նա հետևյալն ասաց. «Պատգամավորի ասածն իր մեջ ծիծաղելի շատ բաներ է պարունակում: Նախ՝ ինչ է նշանակում՝ քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ, ի՞նչ է նշանակում՝ աղոթելը հոգևորսություն է: Երևում է, որ մարդը տարրական բաներ չգիտի, իսկ եթե մարդը տարրական բաներ չգիտի, պետք էլ չէ իր ասածը քննարկել: Հիմա, եթե մի մանուկ ինչ-որ մի բան է ասում, հո չե՞ս զբաղվի իրեն այդ բաները բացատրելով, պետք է սպասես՝ մինչև հասունանա: Այնպես որ, սպասենք, մինչև հասունանա»,- նշել է նա:
Սպասենք, մինչև հասունանա. Շիրակի թեմի առաջնորդը՝ Իմ քայլի հայտնի պատգամավորի մասին