LastDef անունով թվիթերյան օգտատերը տեսանյութ է տարածել, թե ինչպես է «Оса» խորհրդային զենիթահրթիռային համակարգը խոցում ամերիկյան AH-64 Apache ուղղաթիռը:
Միջադեպը ենթադրաբար տեղի է ունեցել այս տարի նոյեմբերին, Արաբական թերակղզում: Խորհրդային ԶՀԿ-ն պատկանում է Եմենի հուսիթներին, իսկ ամերիկյան ուղղաթիռը պատկանել է սաուդցիներին:
Օգտատերը նշում է, որ տեղի ունեցածը պաշտոնապես չի հաստատվել: