Կարելիայում Volkswagen Passat մակնիշի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է Լենտան:
Միկրոավտոբուսում 8 ուղևոր է եղել:
Հայտնվում է, որ 58-ամյա վարորդը հաշվի չի առել եղանակային ու ճանապարհային պայմանները, ինչի արդյունքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Նախնական տեղեկություններով, վարորդը սթափ վիճակում է եղել: Բոլոր տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել, կա մեկ հոսպիտալացված: