Քաղաքական 

«Երկրի տնտեսությունը ձախողողն այսօր Քիմ Քարդաշյանի օրինակով ֆոտոսեսիա է անում Օբամայի հետ». Նաիրա Զոհրաբյան

 Ներկայիս  Հայաստանի իշխանությունն հասարակության շրջանում ունի զրոյական վստահություն և չկա որևէ ոլորտ, որը ձախողված չլինի, իսկ  դրանց համար պատասխանատուներն այսօր  բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում:  Այս մասին այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած  «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ին հայտարարեց  ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


«Երկրի տնտեսությունը ձախողողն այսօր դեսպան է նշանակվել և ֆեյսբուքյան էջերում հետևելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ ֆոտոսեսիաներ է կազմակերպում ԱՄՆ նախագահ Օբամայի հետ: Արտագաղթ տերմինն  այլևս չի կարող բնորոշել  այն իրավիճակը, որը կա երկրում,  այն ավելի լուրջ վտանգներ է ներկայացնում»,- ասաց Ն. Զոհրաբյանը:


Ըստ նրա՝ պետք է բոլոր խնդիրների մասին խոսել բաց ու հրապարակային: Միայն մտքերի փոխանակության ադյունքում կարող է ծնվել ճշմարտությունը:


Պատգամավորն անդրադարձավ նախորդ տարեվերջին սկսված դրամ-դոլար տատանումներին՝ դրանք կոչելով ավանտյուրաներ: Նա ավանտյուրա է համարում նաև Սահամանադրական փոփոխությունների գաղափարը:


«Մեր երկրի այսօրվա վիճակի պատասխանատուն և մեղավորը Սահմանադրությունը չէ: Եթե իշխանությունները հարգեին այն, այսօր կապրեինք այլ երկրում: Սահմանադրական փոփոխոթյուններ ավանտյուրայի անվան տակ իշանությունները փորձում են ևս տասը տարի երկարաձգել իրենց իշխանությունը»,- ասաց Ն. Զոհրաբյանը:


Նա ընդգծեց, որ այս խորհրդաժողովի նպատակն է կազմել  երկրի տնտեսական և քաղաքական իրավիճակին նպաստող ճանապարհային քարտեզ՝ առանց բախումների և արյունահեղության: 

Նույն շարքից