1999-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել էին ստեղծել միասնական խորհրդարան և կառավարություն, որոնց կփոխանցվի կառավարման պարտադիր կատարմամբ մի շարք գործառույթներ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն, փոխանցում է TUT.BY-ը։
Նրա խոսքերով, այժմ կողմերը որոշում են վերոնշյալ առաջադրանքը․ «Նախագահները պայմանավորվել են, որ նպատակները չպետք է փոխվեն»,-ասել է Սեմաշկոն՝ հավելելով, որ Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման համար պատրաստված 31 ճանապարհային քարտեզներից 20-ը «կողմերի կողմից« բացարձակապես համաձայնեցված է:
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ալեքսանդր Լուկաշենկոյին հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 7-ը կոնսենսուսի գալ մնացած ճանապարհային քարտեզների շուրջ․ «Մենք աշխատում ենք դրա վրա: Իսկ հետո վերջին խոսքը կտրվի երկու երկրների նախագահներին: Համոզված եմ, որ առաջադրանքները կլուծվեն»,-ասել է Սեմաշկոն: