Հասարակություն 

Բանկի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի արդյունքում փողոցը «ծածկվել է» թղթադրամներով /Լուսանկար/

Այսօր՝ նոյեմբերի 30-ի առավոտյան, Կիևի Դնեպրովսկի շրջանում պայթյուն է որոտացել Օշչադբանկի մասնաճյուղերից մեկում։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Ենթադրաբար, գողերի թիրախը եղել է բանկոմատը, սակայն պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ փլուզվել է բանկի մասնաճյուղի ճակատային հատվածը։ Պայթյունի արդյունքում բանկում եղած թղթադրամները ցրվել են տասնյակ կիլոմետրերով։

Դեպքի վայրը վերահսկվում է ոստիկանության ծառայողների կողմից։

Ականատեսների խոսքերով գողերը փախուստի են դիմել հին մոդելի Volkswagen Passat-ով: Ոստիկանները սկսել են որոնողական աշխատանքները։ Սահմանվում է կողոպուտի պատճառած վնասի չափը:

Նույն շարքից