Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգի Վալես քաղաքի քաղաքապետ Ադրիան Էսպեր Կարդենասը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները որոշել են ոստիկանության և կոմունալ ծառայությունների համար գնել Tesla-ի նոր Cybertruck ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կարևոր է, որ չնայած գերագնահատված թվացող ինքնարժեքին, այդ ծախսերը փոխհատուցվելու են բենզինի և սպասարկման վրա խնայողություններով»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքապետը:
Էսպեր Կարդենասը հայտնել է նաև, որ նա արդեն կատարել է 15 մեքենայի խմբաքանակի համար նախատեսված վճարը։ Նշվում է, որ Վալեսի քաղաքապետարանի նախագծի հաջող իրականացման դեպքում Tesla-ի ավտոմեքենաների օգտագործումն առաջին փորձը կլինի հանրային ծառայությունների համար: