Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Սիրիայում գրանցված հաջողությունը նաև քուրդ ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցության շնորհիվ է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նալչիկում կայացած ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին հայտարարվել է, որ վերջերս որոշ դաշնային հեռուստաալիքների եթերում ելույթ են ունեցել փորձագետներ, ովքեր վիրավորել են քուրդ ժողովրդին և սխալ մեկնաբանել պատմությունը:
«Ուզում եմ ընդգծել, որ պատմականորեն մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել քուրդ ժողովրդի հետ: Ավելին, այն, ինչին մենք այժմ հասել ենք Սիրիայի և Թուրքիայի սահմանին, արվում է նաև քրդերի աջակցությամբ և նրանց շահերից ելնելով: Նրանք հասկանում են սա, և քրդական բնակավայրերում մեր ռազմական ոստիկանության նկատմամբ շատ բարի են, քանի որ մարդիկ տեսնում և հասկանում են, որ ռուսական բանակը եկել է նրանց պաշտպանելու համար։ Դա ակնհայտ փաստ է»,-ասել է Պուտինը:
«Ես չգիտեմ, թե ով ինչ անհեթեթ խոսակցություններ է տանում, սակայն կարծում եմ, որ մարդկանց բավականացնում է խելամիտ մտածողությունը՝ հասկանալու համար, որ դա ոչ մի կապ չունի Ռուսաստանի պաշտոնական իշխանությունների դիրքորոշման հետ»,-ավելացրել է երկրի ղեկավարը։