Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գիտի ԶԼՄ-ներում ազգային հողի վրա հնչող վիրավորանքների մասին և փորձում է հնարավորինս շտկել իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի։
Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նիստի ընթացքում կարծիք է հնչել, որ ռուսական ԶԼՄ-ներում, հատկապես հեռուստատեսությամբ շատ ժամանակ է հատկացվում ատելության խոսքին և վիրավորանքներին: Նշվել է նաև, որ այդ հայտարարությունները հիմնականում բխում են ոչ կոմպետենտ մասնագետներից:
Պուտինը շեշտել է, որ պաշտոնյաները դժվար թե կարողանան իրենց թույլ տալ նման հայտարարություններ անել: Միևնույն ժամանակ նշելով, որ, որպես կանոն, այդ ամենը հնչում է որպես «այլ կողմից» բխող արձագանք․ «Բայց դա ևս անօգուտ է, դա միայն սրում է իրավիճակը և լուծումներ չի ստեղծում: Դրա վրա ազդելը բավականին դժվար է»,-ասել է նախագահը:
Նա ավելացրել է, որ կարող է ազդել նմանատիպ երևույթների վրա, եթե նման հայտարարություններ արվեն պաշտոնյաների կողմից՝ նշելով, որ երբեմն «տհաճ բաներ են հնչում են նաև խորհրդարանում»:
«Որքան հնարավոր է, ես փորձում եմ դա շտկել»,-եզրափակել էՌուսաստանի ղեկավարը: