Բնական գազը դարձել է Ուկրաինան «կոռումպացված» դարձնելու գործիք, այն կարող է հանգեցնել երկրի մահվան: Այս մասին հայտարարել է միլիարդատեր և հեռուստահաղորդավար Անդրեյ Պալչևսկին NewsOne-ի երթերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքերով, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հասնի խաղաղության և երկրի գազային խնդիրների լուծմանը, ապա «այդ դեպքում ամեն ինչ լավ կընթանա»․ «Եթե ինձ հարցնեին, թե ինչից է մահանալու Ուկրաինան, ես կասեի՝ գազից»,-ասել է Պալչևսկին:
Գործարարը նշել է, որ Ուկրաինան չափազանց «կապված է գազատարին», և հենց դա է երկրի բնակչությանը բաժանել հարուստների և աղքատների․ «Գազն այն է, ինչը վնասել է մեր պետությանը: Դա ժամանակին Ռուսաստանի գլխավոր զենքն էր»,-շեշտել է նա: