Քաղաքական 

Զոհրաբ Մնացականյանը՝ հայ և ադրբեջանցի պատգամավորների հնարավոր փոխայցերի մասին

Ես չեմ ուզում առաջ ընկնել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերին հաջորդի պատգամավորների փոխայցերը:

«Պատգամավորները քաղաքական գործիչներ են: Արդյո՞ք, մենք այդ մակարդակում ենք: Պատգամավորները նաև տարբեր հարթակներում են աշխատում, տեսել ենք, թե ինչ փոխհրաձգություններ են տեղի ունենում: Ես չեմ կարող ասել, թե ինչ մակարդակով կլին հաջորդ քայլը»,-ասաց նախարարը:

Մնացականյանը, դրական գնահատելով հայ և ադրբեջանցիների լրագրողների փոխայցերը, հայտարարեց, որ լրագրողական, փորձագիտական մակարդակը բավական լավ մակարդակ է, որովհետև վերաբերում է մարդկանց, ովքեր տեղեկություն են ստեղծում. «Մենք հիմա զգուշորեն վերլուծում ենք ու փորձում ենք հասկանալ, թե ինչպես պետք է օգտագործենք եղածը»:

Նույն շարքից